|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանը խնդրել է ԵՄ գործընկերներին ստեղծել բուֆերային հիմնադրամ, որն անհրաժեշտության դեպքում կապահովի մակրոտնտեսական կայունությունը, եթե հարկային հավաքագրումների հետ կապված խնդիրներ առաջանան. Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե, բացի գործընկերության ծրագրերով նախատեսված միջոցներից, ի՞նչ վարկային ակնկալիքներ ունի Հայաստանը:
«Մենք պայմանավորվեցինք, որ այս հարցը կքննարկենք եվրոպական փորձագետների հետ և կներկայացնենք մեր բարեփոխումների ծրագրերը»,- տեղեկացրել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին Ժ. Բարոզոն նշել է. «Խոստացել ենք, որ աջակցություն կցուցաբերենք Հայաստանին: Մեր թիմերը կաշխատեն միմյանց հետ և կառանձնացնեն այն ոլորտները, որոնցում տեխնիկական աջակցություն պետք է ցուցաբերվի: Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ապա մենք նման օժանդակություն ցուցաբերել ենք Հայաստանին, և քանի որ Հայաստանը մակրոտնտեսական մարտահրավերների առջև է կանգնած, ապա կքննարկենք հարցը` զարգացումների առումով: Կարևորն այն է, որ Հայաստանը շարունակի բարեփոխումները, և ԵՄ-ն Հայաստանի կողքին կլինի»: