|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր «Մեծ ութնյակի» արտգործնախարարները Փարիզում քննարկել են երկրաշարժից տուժած Ճապոնիային օգնություն տրամադրելու հարցը եւ մերձավորարեւելյան իրավիճակը:
Վերջինիս վերաբերյալ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ իր երկիրը ողջունում է Արաբական պետությունների լիգայի կոչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` Լիբիայի օդային տարածքը փակ հայտարարել Մուամար Քադաֆիի ռազմական օդուժի համար:
Երեկ «ութնյակի» աշխատանքային ճաշից հետո նախարարը լրագրողներին հայտնել էր, որ դեռեւս չի կարողացել համոզել իր գործընկերներին Տրիպոլիի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնել: Միաժամանակ, ըստ նրա, «ութնյակը» պատրաստ է քննարկել թեման ՄԱԿ-ի ԱԽ շրջանակներում:
Մերձավորարեւելյան կարգավորմանը վերաբերող բանավեճն այսօր բացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա ընդգծել է, որ տարածաշրջանի լարված իրադրությունը չի կարող պատճառ լինել Պաղեստինի ազգային վարչակազմի եւ Իսրայելի միջեւ բանակցությունների վերսկսումը հետաձգելու համար: Ռուսաստանի կարծիքով` դա Մերձավոր Արեւելքում կարող է կայունացնող գործոն դառնալ: