|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Իրանական արտադրության ԱԹՍ-ների լայն կիրառությունն Ուկրաինայում ստվերել է էրդողանական վարչախմբի գովական «Բայրաքթարների» իբր փառքը, որի մասին ուկրաինացիները նույնիսկ հասցրել էին երգ գրել։
Ինչպես միշտ, առանց ավելորդ աղմուկի և բարձրագոչ հայտարարությունների ու գովազդի, Իրանը փաստացիորեն վերածվել է ժամանակակից ԱԹՍ-ների ողջ շարքն արտադրող գերտերության, իսկ եթե արժանահավատ լինի այն տեղեկատվությունն, ըստ որի Ռուսաստանը պատրաստվում է իրանցիներից գնել նաև բալիստիկ հրթիռներ, ապա նաև՝ մերձավորարևելյան հրթիռային գերտերության։
Իրանական տելեգրամյան ալիքներում հրապարակված ծաղրանկարում իրանական «Շահեդ» անօդաչուների տաղավարի մոտ հերթ է, մինչդեռ թուրքական «Բայրաքթարները» հաճախորդ չունեն»: