|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հռոմի եկեղեցիներից մեկում բացվել է Կարավաջոյի նկարների ցուցահանդեսը: Հիմնական շեշտը դրվել է նկարչի 3 գլուխգործոցների վրա՝ «Սուրբ Մատթեոսի նահատակությունը», «Սուրբ Մատթեոսին կանչելը» եւ «Սուրբ Մատթեոսը եւ հրեշտակը»:
Ըստ անգլիացի նկարիչ Դեյվիդ Հոթնիի` Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչն իր այս շարքը ստեղծելիս օգտագործել է «լուսանկարչական» պարզունակ ձեւ:
Ցուցահանդեսում ներկայացված են դիագրամներ, հայելիներ, լուսատուփեր` ցույց տալու համար, որ տեսախցիկի ստեղծումից 200 տարի առաջ Կարավաջոն իսկապես օգտագործել է պարզունակ օպտիկական սարքեր, եւ դրանով կարելի է բացատրել նրա նկարների ռեալիզմը:
Անցյալ տարի Իտալիան տոնեց Կարավաջոյի 400-ամյակը` մի շարք միջոցառումներ կազմակերպելով:
Կարավաջոն Իտալիայի հմայքն է` արդեն 400 տարի: