|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
2008-ին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հանգեցրեց հասարակության բեւեռացման: Ընդդիմությունն այսօր ակտիվացել է` սկսելով միտինգային շրջանը, իսկ թե ի՞նչ շրջանակներ եւ ընտրազանգված կունենա` կերեւա առաջիկայում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Քաղաքագետը Սոչիի հանդիպման արդյունքում ստորագրված փաստաթուղթը դրական է համարում:
«Սակայն Ադրբեջանը վերջերս ակտիվացրել է իր քայլերը շփման գծում: Այն հայտարարությունը, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացրել է Լավրովին` երեխայի սպանության հետ կապված, Ադրբեջանի պրովոկացիոն քաղաքականության արդյունքն է: Բանակցային գործընթացներում հեղափոխությունները չեն բացառվում, սակայն մեզ մոտ սպասվում են նախընտրական գործընթացներ, ինչի հետեւանքով հեղափոխությունները հիմա անհնար են»,- ասաց Մարկարովը: