|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Դեմոկրատական շարժում-միացյալ Վրաստան» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Վրաստանում կլինեն արտահերթ նախագահական ընտրություններ. տեղեկացնում է apsny.ge լրատվական կայքը:
«Մենք խոստացել ենք, որ կփոխենք գործող իշխանություններին, եւ իրականացնում ենք դա: Ամբողջ Վրաստանում ստեղծել ենք դիմադրության կոմիտեներ, ինչպես նաեւ երիտասարդական կազմակերպություններ ու երդում տված հատուկ ջոկատներ: Վերջիններիս առաջադրանքը կլինի մեր քաղաքացիների պաշտպանությունը: Իշխանությունը տապալելուն ուղղված պայքարի մեկնարկն արդեն տրված է, մոտ ապագայում անպայման կհայտարարվի համընդհանուր անհնազանդության օր»,- ասել է Ն. Բուրջանաձեն: