|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը Եվրոպալիգայի 1/8 եզրափակիչի` «Բրագայի» հետ առաջին հանդիպումից հետո (0:1) դժգոհել է իր թիմի թույլ պաշտպանությունից: Մարզչի խոսքերով` միայն պատասխան հանդիպումը ցույց կտա իրական խնդիրները:
«Առաջին խաղակեսում մենք շատ վատ էինք խաղում: Երկրորդ խաղակեսում փոքր-ինչ կարողացանք շտկել իրավիճակը, բայց հանդիպման արդյունքն ուրախացնող չէր: Կնշեմ միայն, որ մեկ գնդակի տարբերությամբ պարտությունն այդքան էլ վատ չէ: Մյուս կողմից` հիմա դժվար է ասել, թե ինչպիսի վիճակում ենք հայտնվել` լավ, թե վատ: Այդ հարցի պատասխանը կստանանք պատասխան հանդիպման եզրափակիչ սուլոցից հետո: Մինչ հաջորդ հանդիպումը հարկավոր է ճիշտ հետևություններ անել և աշխատել սխալների վրա»,- գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում sport-express-ը: