|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է տարածել. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Հայտարարության մեջ Էրդողանն ընդգծել է, որ ընտրություններում ժողովրդի գնահատականն ամեն ինչից վեր է:
Կոչ ուղղելով կուսակցություններին՝ Թուրքիայի նախագահն ասել է. «Մեծ նշանակություն ունի բոլոր քաղաքական կուսակցությունների՝ անհրաժեշտ զգայունություն և պատասխանատու վարքագիծ ցուցաբերելը: Մաղթում եմ, որ կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքները մեր երկրի և ժողովրդի համար շահավետ կլինեն»:
Նաև ընդգծել է, որ ընտրություններին մասնակցության ցուցանիշն աճել է, ինչը ժողովրդավարացման հարցում վճռականության նշան է։