|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարտի 10-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ/ODIHR) հետ համատեղ կկազմակերպեն վերանայման խորհրդաժողով: Խորհրդաժողովի քննարկման առանցքում կլինի Հայաստանում «Դատավարությունների դիտարկում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից ներկայացված առաջարկությունների կատարումը:
Նախատեսված է, որ միջոցառմանը կմասնակցեն պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ իրավաբաններ:
Խորհրդաժողովին բացման խոսքով ելույթ կունենան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Վարշավա) ղեկավար Յանեշ Լենարչիչը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
«Մասնակիցները կանդրադառնան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մեկ տարի առաջ ներկայացված առաջարկությունների կատարման գործընթացին` քննարկելով նրանց պատշաճ լինելը, արդյունքում մշակված օրենսդրական ու գործնական նախաձեռնությունները»,- հայտնում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից: