|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր անցկացվեց Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը՝ «ԱրմՌոբոտիքսը»: Մրցույթը մեկնարկել է «Գծին հետեւող ռոբոտ» անվանակարգում։
Մրցույթի մասնակիցների նախագծած եւ պատրաստած ռոբոտները պետք է շարժվեն սպիտակ դաշտի վրա գծված սեւ գծերով եւ հասկանան համապատասխան ազդանշանները: Եզրափակիչ փուլին մասնակցում է 3 թիմ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ ռոբոտների հաջորդ մրցույթներին տարիքային սահմանափակում կդրվի, որպեսզի դրան մասնակցեն ավելի երիտասարդ կադրեր՝ դպրոցականներ կամ ցածր կուրսերի ուսանողներ:
Վաղը՝ մարտի 5-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտների» մրցույթը, որի ավարտին կամփոփվեն այսօրվա եւ վաղվա մրցույթների արդյունքները։ Նախատեսվում է, որ կլինի նաեւ մրցանակաբաշխություն: