|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ճապոնական Օսակա քաղաքում առաջին անգամ մեկնարկել է երկոտանի ռոբոտների շքերթ-մրցույթը: Մրցույթի համար սահմանված տարածքը ռոբոտները պետք է անցնեն 4 օրում:
Ռոբոտների օպերատորներն իրավունք ունեն այդ ընթացքում փոխելու դրանց մարտկոցներն ու շարժիչները: Սակայն եթե ռոբոտներն ընկնեն, ապա ստիպված պետք է լինեն ինքնուրույն բարձրանալ:
Շքերթին առայժմ մասնակցում են միայն ճապոնական ռոբոտներ, սակայն մրցույթի կազմակերպիչները լիահույս են, որ արդեն հաջորդ տարի այն դառնալու է միջազգային իրադարձություն, քանի որ շքերթը դիտելու համար Օսակա են ժամանել հազարավոր զբոսաշրջիկներ: