|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռոջեր Ֆեդերերն այս շաբաթվա վերջում կմեկնի Կալիֆոռնիա, որտեղ կսկսի նախապատրաստվել «Մաստերս-1000» շարքի մրցաշարին: Այն կմեկնարկի մարտի 9-ին Ինդիան-Ուելսում:
«Բարեբախտաբար Դուբայում ես խաղերի հարմար ժամանակացույց ունեի, այդ պատճառով շատ չեմ հոգնել: Հուսով եմ, որ արագ կարող եմ վերականգնել վատնած ուժերս: Այս շաբաթվա վերջին ես Կալիֆոռնիա կմեկնեմ, որտեղ կնախապատրաստվեմ Ինդիան-Ուելսում և Մայամիում: Համոզված եմ, որ կարող եմ այդ մրցմանը հաջող հանդես գալ, քանի որ ֆիզիկապես լավ մարզավիճակում եմ»,- Ֆեդերերին մեջբերում է Tennis Talk-ը: