|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քիչ առաջ ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ` 83 կողմ եւ 13 դեմ ձայներով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Կարեն Անդրեասյանին:
Քվեարկությանը մասնակցեց 97 պատգամավոր, անվավեր ճանաչվեց մեկ քվեաթերթիկ:
Նորընտիր օմբուդսմենը շնորհակալություն հայտնեց իրեն վստահելու համար, նաեւ` իրեն դեմ քվեարկած 13 պատգամավորներին: «Դեմ քվեարկելով` նրանք բարձրացրին նշաձողը, որպեսզի հնարավորություն ունենամ ապացուցելու, որ կարող եմ այնպես աշխատել, որ դրական կարծիք ունենան»,- ասաց նա եւ երդվեց անաչառ կատարել իր պարտականությունները: