|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բրիտանիայում, բացի BBC-ից, մյուս բոլոր հեռուստաընկերություններին այսուհետ թույլատրվում է նշել գովազդատուի կամ հաղորդումների հովանավորների անունները:
Հեռուստատեսային չափանիշերի փոփոխությունը կատարվել է Ofcom համազգային անկախ կառույցի կողմից, որը համակարգում է հեռուստառադիոեթերը: Ofcom-ի պահանջով ալիքը պետք է հեռուստադիտողին զգուշացնի տվյալ հաղորդման մեջ արվող գաղտնի գովազդի մասին` էկրանի անկյունում նշելով R տառը (այսինքն`product placement):
Խոսքն սննդամթերքի, համակարգիչների եւ այն կոմերցիոն ապրանքանիշերի մասին է, որոնց համար եթերը փակ է եղել մինչ այժմ: Այսպես կոչված` product placement-ն առաջին անգամ է կիրառվում բրիտանական պրակտիկայում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, փոփոխությունները արդեն կիրառվում են փետրվարի 28-ից, երբ Nescafe-ի մեծ բաժակով եթեր է դուրս եկել ITV ալիքի առավոտյան հաղորդումը: