|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2009-ի համեմատ` 2010 թվականին Արցախում արձանագրվել է բջջային կապից եւ ինտերնետ ծառայություններից օգտվողների թվի աճ` 55 տոկոս. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ստացիոնար ապարատների քանակը, նախորդ տարվա համեմատ, նվազել է շուրջ 748-ով, փոխարենը շուրջ 10500-ով ավելացել է բջջային հեռախոսներից օգտվողների թիվը՝ 51 557 բաժանորդ: Մոտ 50 տոկոսով աճել է նաեւ ինտերնետ բաժանորդների թիվը՝ տարեվերջին հասնելով 8743-ի:
Հանրապետությունում 2010 թ. կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 7.1 մլրդ դրամ, որը 2009 թ. համեմատ` համադրելի գներով, աճել է 12.3 տոկոսով: