|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վաղ առավոտյան ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող փոքր VAS (վելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը, հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ucom ընկերությունը։
«Ինչպես արդեն նշել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, դա հակառակորդի հերթական ապատեղեկատվությունն է:
Մենք մշտական կապի մեջ ենք VAS օպերատորի հետ, որի մասնագետներն աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ըստ VAS օպերատորի, ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են իրենց կողմից ուղարկված հերքումը»,- ասված է հաղորդագրության մեջ։