|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայանպաստ խմբի հիմնադիր համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ՀՀ նախագահի հրամանով պարգեւատրվել է Պատվո շքանշանով:
Շքանշանը կոնգրեսականին է հանձնվել փետրվարի 22-ին Վաշինգտոնում` ՀՀ դեսպանության ընդունելությունների սրահում, նրա 15-ամյա գործունեությանը նվիրված միջոցառման ժամանակ:
Փալոնին ողջունել եւ շնորհավորանքի խոսքեր են ասել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը, Հայ Դատի հանձնախմբի եւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենները:
Երախտագիտություն հայտնելով` կոնգրեսականը հայտարարել է, որ առաջիկայում էլ շարունակելու է ԱՄՆ Կոնգրեսում բարձրացնել հայ ժողովրդին հուզող հարցեր: