|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 23-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին և նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, պաշտոնատար այլ անձինք. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին, նշելով, որ ուրախ է հերթական անգամ Երևանում նրան հանդիպելու համար: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման առումով հանրապետության ղեկավարը կարևորել է պարբերական հանդիպումները:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Օբամայի վարչակազմին միանալուց հետո արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան և ուրախ է, որ իր այցով ևս նպաստում է հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը: «Պարո´ն նախագահ, ինչպես Դուք նշեցիք, այս պարբերական հանդիպումները, նաև փետրվարին Մյունխենում Ձեր հանդիպումը պետքարտուղարի հետ, իսկ անցյալ տարի` Վաշինգտոնում նախագահ Օբամայի հետ հանդիպումը և, իհարկե, իմ այս այցը Հայաստան, ցույց են տալիս մեր երկրների միջև կապերի ամրությունը»,- ասել է Ջեյմս Սթայնբերգը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: