|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կրթության եւ գիտության նախարարը երեկ մի բոցաշունչ հրովարտակ է արձակել, որով Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ է հայտարարել` խիստ նկատողություն: Հրամանի համար հիմք է ծառայել ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի զեկուցագիրը, տնօրեն Նազարյանի բացատրագիրը:
Մենք հիացած ենք Արմեն Աշոտյանի համարձակությամբ, պարզապես ուզում ենք հարցնել` իսկ ինչո՞ւ նա նման վճռականություն չի դրսեւորում երեւանյան որոշ դպրոցների, ասենք` Խաչիկ Դաշտենցի, Չեխովի կամ Չարենցի անվան դպրոցների պարագայում, որոնք հայտնի են կոռուպցիոն եւ այլ բնույթի դրսեւորումներով: