|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ` ժամը 19.30-ին, Նուբարաշեն 6-րդ փողոցի 1-ին տան դիմաց 1976 թ. ծնված Արմեն Հովհաննեսի Մելոյանը վրաերթի է ենթարկել Նուբարաշենի բնակիչ, 1982 թ. ծնված Հրաչյա Անդրանիկի Մանուկյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մանուկյանն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես ավագ խոհարար:
Հրաչյա Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության ՔԳՎ Երեւանի ՔՎ ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը: