|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հետաքրքիր տեղեկություն բոլոր նրանց համար, ովքեր աշխատանք են փնտրում. Բուկինգհեմյան պալատին անհրաժեշտ է աման լվացող:
Ինչպես հայտնում է Telegraph թերթը, թագավորական ընտանիքին անհրաժեշտ է «ճշտապահ, վստահելի, թիմային աշխատանքի ունակ, հնարամիտ եւ լավ տրամադրվածությամբ» աշխատակից: Նա հիմնականում աշխատելու է Բուկինգհեմյան պալատում, սակայն մեկ ամիս սպասարկելու է թագավորական ընտանիքին նաեւ այլ պալատներում: Աշխատավարձը տարեկան 23 000 հազար դոլար է:
Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է, որ թագավորական ընտանիքին սպասարկողների թիվն «այնքան էլ մեծ չէ, բայց նրանք շատ համախմբված են», եւ անհրաժեշտ է այնպիսի մարդ, ով կկարողանա ներգրավվել այդ թիմում: Նշվում է նաեւ, որ թագավորական աման լվացողի հաստիքը պետական պաշտոն է: