|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ: Այցի շրջանակներում նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Ի դեպ, ՌԴ Պետդումայի միջազգային հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը օրերս հայտնել է, որ մարտին Մոսկվա է այցելելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ստորագրվելու է ռուս-թուրքական փոխգործակցությանը վերաբերող առնվազն 3 փաստաթուղթ:
Փաստորեն, չի բացառվում, որ Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպման ընթացքում հող նախապատրաստվի Էրդողանի հետ հայ-թուրքական հարաբերությունները քննարկելու առումով: