|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն էր, որը գոնե խորհրդարանում հայտնվելու առումով երաշխիքներ ստանալու կարիք չուներ. այսօր հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա` ամեն ինչ սկսվեց ամիսներ առաջ ծավալված բանավեճից, երբ ԲՀԿ-ն հայտարարեց` «ես առաջինն եմ, ես 50+1 եմ, ես պիտի հավաքեմ 99,99 տոկոս ձայներ» եւ այլն: Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ:
«Ունենալով բիզնես միջավայրի ընդգծված ներկայացուցիչներ, ունենալով ռեալ պատկերացումներ, թե ինչ կարող է լինել իր հետ ընդդիմադիր գծին մոտ կանգնելու պարագայում` ԲՀԿ-ն ստիպված էր համաձայնություն տալ հիմա, թեեւ մտածում էր, որ այդ հարցին կանդրադառնա 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կապացուցվեր, թե ով ով է, եւ ով ինչի է ունակ`այդպիսով հույս ունենալով, որ իրենք կունենան շատ ավելի մեծ ներկայացվածություն խորհրդարանում, իսկ այդ դեպքում ՀՀԿ-ն իրենց հետ նման տոնով չէր խոսի»,- եզրակացրեց Ս. Սաֆարյանը: