|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գործադիրը այսօր հաստատել է Հայաստանում գարու արտադրության զարգացման 2011 թ. ծրագիրը, որի իրականացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է Ուկրաինայից և Ռուսաստանից ձեռք բերել և ներկրել գարնանացան գարու 2 հազար տոննա սերմացու:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ սերմացուն գյուղացիներին է տրամադրվելու անվճար, որպես սոցիալական փաթեթ: Սերմացուի տեսքով այդ օժանդակությունը ստանալու է 14 հազար գյուղացիական տնտեսություն: Չի բացառվում, որ պահանջարկի դեպքում ներկրվելիք սերմացուի քանակն ավելանա ևս հազար տոննայով:
Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը պարտավորեցրել է ամեն ինչ անել, որպեսզի պետության հատկացրած միջոցները չփոշիանան, և գործընթացն իրականացվի պատշաճ վերահսկողությամբ: