|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասիսում ներկա է գտնվել Ռուսաստանի Ստավրոպոլի մարզից Հայաստան ներկրված ավելի քան 1100 տոննա բարձրորակ «էլիտա» ցորենի սերմացուով վագոնների բեռնաթափմանը։
Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է ցորենի որակի մասին: Գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները վարչապետին հավաստիացրել են, որ անցած տարի ներկրված 950 տոննա ցորենի սերմացուից ստացվել է 220.000 տոննա ցորեն` անցած տարվա 183.000-ի փոխարեն: Ստացված 2900 տոննա առաջին վերարտադրության սերմացուներ կբաժանվեն 0.4-3 հա հողատարածք ունեցող շահառուներին, որոնց թիվը հասնում է 9-10 հազարի: Այս տարի, նախորդ տարվա համեմատ, նվազել է նաև 1 կիլոգրամի ներկրման գինը. անցյալ տարի ցորենի սերմացուն Ռուսաստանից ներկրվել է 1 դոլարին համարժեք գումարով, իսկ այս տարի` մոտավորապես 75 ցենտին համարժեք գումարով: