|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին, չնայած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի` «Շախտյորի» հետ խաղում կրած պարտությանը` 2:3, գոհ է մնացել իր թիմի գործողություններից:
«Մենք արեցինք այն, ինչ կարող էինք: Ցավոք, առաջին խաղակեսում մենք երկու գնդակ բաց թողեցինք, ինչն էլ անդրադարձավ հանդիպման վերջնական արդյունքի վրա: Մեզ չհաջողվեց հավասարեցնել հաշիվը, բայց իմ թիմը չէր հանձնվում մինչև մրցավարի սուլոցը: «Շախտյորը» հրաշալի թիմ է: Մենք արագության խնդիրը չկարողացանք լուծել, որոնք նրանք եզրերում էին առաջարկում: Հատկապես ցանկանում եմ առանձնացնել Դուգլաս Կոստային: Նա հրաշալի խաղացող է»,- ասել է Ռանյերին: