|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում՝ Ջրաբերդի ուղղությամբ, առավոտյան 8:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության:
Արցախի ՊԲ–ից տեղեկացնում են, որ հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:
Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրեց ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, իրենց ունեցած տեղեկություններով` հակառակորդը կորուստներ ունի, իսկ հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:
Ադրբեջանական մամուլում արդեն անդրադարձել են միջադեպին եւ նշել նաեւ իրենց կորուստների մասին: