|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի` հայկական 2 hանրապետությունների ԶՈւ անձնակազմերը ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը քննարկել են թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցման կանխմանը միտված ծրագրեր:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, մարտունակության պատշաճ մակարդակի ապահովման, մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների և առաջնագծում անձնակազմի զգոնության պահպանման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, հենակետերի լրակահավորմանն ուղղված մեծածավալ միջոցառումներին:
ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում իրականացվող համալիր միջոցառումների համատեքստում քննարկվել են նաև հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելուն նպատակաուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Արծարծված հարցերի և բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ հնչել են մի շարք առաջարկություններ, նախանշվել են երկկողմ գործակցության զարգացման հիմնական աշխատանքային ուղղությունները: