|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մտահոգիչ լուրեր են ստացվում մեր հյուսիսային հարեւան Վրաստանից: Հավաստի տեղեկություններով` նրա հարավային` ադրբեջանական շրջաններում հայտնվել են Բաքվից ուղարկված` գազտնի զորահավաք իրականացնող էմիսարներ: Շրջելով Վրաստանի Մառնեուլի, Գարդաբանիի եւ այլ շրջաններում` նրանք խոշոր գումարներով հավաքագրում են տեղի ադրբեջանցիներին Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակցելու համար:
Թերեւս առաջիկայում հարկ կլինի պարզել, թե ինչպե՞ս է նայում Վրաստանի ղեկավարությունը իր երկրի տարածքում մեկ այլ պետության կողմից կազմակերպվող այս «ընդհատակյա», բայց արդեն բացահայտ դարձած զորահավաքին: