|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Բարձրագույն խմբում տեղի կունենա առաջին մարզչական փոփոխությունը. «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, որը մակագրվել է ղեկավարության կողմից:
Հիշեցնենք, որ Տիգրան Եսայանը «Արարատի» ղեկը ստանձնել էր նախորդ տարի: Իսկ այդ տարի «Արարատը» հանդես չեկավ բարձրագույն խմբում: Առանձնակի տեղաշարժեր չկան այս տարի էլ. ակումբը գոնե Հայաստանի սահմաններում ուսումնամարզական հավաք չի անցկացնում:
Եսայանը մինչև վերջին պահը չէր կորցնում լավատեսությունը, որ, այնուամենայնիվ, թիմի ղեկավարության կողմից գործնական քայլեր կձեռնարկվեն, սակայն սպասելիքները չարդարացան, և մարզիչը ստիպված հրաժարական ներկայացրեց: