|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չուկոտկայի «Պեսչանկա» հանքավայրի ոսկու պաշարները, նախնական հաշվարկներով, մոտ 1600 տոննա են, իսկ պղնձինը` 27 միլիոն տոննա: Այս մասին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին ասել է ՌԴ Չուկոտկայի նահանգապետ Ռոման Կոպինը:
«Այսպիսի պաշարներով այն հնարավորություն ունի դառնալու գերհսկա հանքավայրերից մեկը, որը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ աշխարհի համար: Այն կարող է ընդգրկվել աշխարհի խոշորագույն հանքավայրերի հնգյակում»,- ասել է Կոպինը:
Նահանգապետի խոսքերով` արդեն երկու տարի է ներդրումներ կատարողները աշխարհագրական հետազոտություններ են կատարում հանքավայրում. նախատեսվում է, որ 2011 թվականին հանքավայրը կսկսի շահագործվել. հաղորդում է Прайм-ТАСС-ը: