|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Անցած տարվա փետրվարին հայտարարվեց Հայաստանում երկաթի երեք խոշոր հանքավայրի շահագործման մեկնարկի մասին: Ըստ այդմ՝ չինական «Ֆորչյուն օյլ» ընկերությունը պետք է 1500 միլիոն դոլար ներդներ հանքի շահագործման համար. գրում է «Հայկական ժամանակը»:
Երեկ, սակայն, նշում է թերթը, լրատվական կայքերը տեղեկություններ հաղորդեցին, որ չինացիները փոշմանել են և հեռանում են Հայաստանից: Այս տեղեկությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում չհաստատեցին և չհերքեցին:
«Հայկական ժամանակը» գրում է, որ չինացիները կանխիկ 24 միլիոն դոլարով գնել էին հանքի շահագործման իրավունքին տիրապետող մի ընկերության բաժնետոմսերի մի մասը: 300 դոլար կանոնադրական կապիտալով այս ընկերությունը գրանցված է օֆշորներում և պատկանում է քաջ հայտնի Վարդան Այվազյանի որդուն և Տիգրան Արզաքանցյանին: Մանրամասները թերթը խոստանում է հայտնել առաջիկայում: