|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ ուշ երեկոյան Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո իշխանությունն իր ձեռքը վերցրած ԶՈՒ բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխարինել քաղաքացիական իշխանություններին:
«ԶՈՒ բարձրագույն խորհուրդը Եգիպտոսի ժողովրդի համար ընդունելի օրինական իշխանությանը այլընտրանք չէ»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ:
Նաեւ նշվում է, որ խորհուրդը շուտով հանդես կգա մոտակա ժամանակահատվածում երկրի կառավարման վերաբերյալ մի շարք հայտարարություններով: