|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լարվածություն չի զգում:
Ըստ հանրապետական պատգամավորի` այդ մասին են վկայում ԱԺ-ում տեղի ունեցող քվեարկություններին կոալիցիայի միասնական մոտեցումները: «Դրանք կուլիսային խոսակցություններ են»,- ասաց նա եւ հրաժարվեց այլ մեկնաբանություններ տալ:
Իսկ լրագրողների դիտարկմանը, թե այդ հակասությունները հենց Վարդան Այվազյանի պատճառով են առաջացել, վերջինս խաչակնքվեց. «Մեղա քեզ, Աստված»: