|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դիվանագիտության մեջ եւ ընդհանրապես արտաքին քաղաքականության առնչությամբ հայտարարությունների հակադրությունները, ավելին, չհամընկնելը, միշտ վկայում են, որ այդ առումով դեռեւս հստակ չէ դիրքորոշումը կամ էլ հայտարարություն անողներից մեկն առնվազն ստում է:
Այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահը եւ ոչ միայն նա, տարբեր առիթներով հայտարարում են, թե «աշխարհը սատարում է Ադրբեջանի դիրքորոշմանը Ղարաբաղյան հակամարտության հարցում», առավել ցածր մակարդակում ու թերեւս ավելի անկեղծ վրդովմունքով Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավարը դժգոհում է աշխարհի մեծերից:
«Միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի հանդեպ ճնշում չի նկատվում». «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է Ալի Հասանովը: Նրա խոսքերով, Ադրբեջանը բավարարված չէ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ միջազգային կազմակերպությունների մոտեցմամբ: «Ո'չ ԵԱՀԿ-ն, ո'չ էլ ՆԱՏՕ-ն կամ Եվրամիությունը ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա»,- հայտարարել է Հասանովը: