|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Շաբաթ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը հավաքվել եւ քննարկել է քաղաքական իրավիճակը: Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը բավական կոշտ որակումներով է հանդես եկել, հայտարարել է, որ ոչ մեկին չի հաջողվի իրեն դարձնել Արթուր Բաղդասարյան, ինքը «չի պառկելու» իշխանության տակ, ով համաձայն չէ` կարող է հեռանալ եւ այլն: Կուսակիցները, բնականաբար, միայն հավանություն տվող շարժումներ են արել:
Այս հավաքի տեսագրությունը, մեր տեղեկություններով, ներկայացվել է Սերժ Սարգսյանին, որը խիստ զայրացել է այդ հանդգնությունից եւ երկուշաբթի օրը նախագական է հրավիրել կոալիցիոն գործընկերներին, այդ թվում` Ծառուկյանին:
Նախագահը վրդովված խոսել է որոշ գործընկերների պահվածքի մասին եւ վերջնական ժամկետ սահմանել` հինգշաբթի օրը: Միայն ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի` կա'մ հայտարարում է Սերժ Սարգսյանին սատարելու մասին, կա'մ համագումարի ժամանակ հայտարարում է կոալիցիայից դուրս գալու մասին: