|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2011-ի երկրորդ եռամսյակում, կապված միջազգային պարենային շուկաների զարգացումների հետ, գնաճը Հայաստանում բարձր կլինի` հատելով 9,5 տոկոսի սահմանը. այսօր հայտարարել է ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը:
Սակայն գազի սակագնի որեւէ փոփոխություն ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության մեջ հաշվի չի առնվել: «Որեւէ պատկան մարմին պաշտոնապես չի հարտարարել, որ գազի գինը ներքին սպառողի համար կբարձրանա կամ կնվազի, հետեւաբար ԿԲ-ն չի կարող այդ հանգամանքը հաշվի առնել իր կանխատեսումներում»,- ասել է Արթուր Ստեփանյանը: