|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմակիցներին արգելել է ՀԱԿ գրասենյակում խոսել Տիգրան Կարապետյանի մասին, անգամ բարձրաձայն արտասանել նրա անունը:
Ըստ ՀԱԿ-ի մեր աղբյուրների՝ Լ. Տեր-Պետրոսյանը, համոզված լինելով, որ Տ. Կարապետյանի ակտիվացումն ուղղորդվում է իշխանությունների կողմից, այդուհանդերձ, նյարդայնանում է այն փաստից, որ Կարապետիչի վերջին հանրահավաքը սպասվածից ավելի մասնակիցներ է ունեցել:
Ի դեպ, վերջին շրջանում ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց հրապարակային ելույթներում եւ մամուլում եւս գրեթե չեն խոսում Տ. Կարապետյանի մասին: