|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարության որոշումով Չինաստանն ու Հնդկաստանը հանվել են այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիները Հայաստան մուտք գործելու համար վիզա պետք է ստանան խստացված կարգով` միայն հրավերի առկայությամբ։
ՀՀ արտգործնախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն` Չինաստանը եւ Հնդկաստանը մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար եւ միջազգային հարաբերություններում հավասարակշիռ դիրքորոշումներ են դրսեւորում ՀՀ հիմնախնդիրների նկատմամբ, բացի այդ` ունեն կայուն տնտեսական աճ եւ մեծ առեւտրային ներուժ։
Արտգործնախարարությունն առաջարկել էր ցանկից հանել նաեւ Սիրիային, սակայն ազգային անվտանգության ծառայությունը դա համարել է ժամանակավրեպ։