|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախում շուտով բացվելու է Ազգային պատկերասրահ: Ծրագրի նախաձեռնողը ակադեմիկոս, բարերար Գրիգոր Գաբրիելյանցն է: Նա քսանմեկ նկարներից բաղկացած իր հավաքածուն նվիրաբերելու է Արցախի Ազգային պատկերասրահին:
Գաբրիելյանցի նախաձեռնությանը միացել են նրա ընկերներն ամբողջ աշխարհից, նաեւ Հայաստանի նկարիչների միությունը. ներկայումս պատկերասրահում ցուցադրվելիք նկարների թիվը հասնում է մոտ 300-ի:
Այսօր այդ նկարները նախ ցուցադրվելու են Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսը տեւելու է չորս օր, այնուհետեւ նկարները տեղափոխվելու են Ստեփանակերտ:
Ըստ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի` Արցախում պատկերասրահի բացումն ունի նաեւ քաղաքական մեծ նշանակություն. «Այն ժամանակ, երբ Ադրբեջանն անընդհատ խոսում է զենքի ավելացման, բանակի հզորացման մասին, մենք ապացուցում ենք, որ մշակույթ, այսինքն` խաղաղություն արարող մարդիկ ենք»:
Պատկերասրահի պաշտոնական բացումը նախատեսվում է սեպտեմբերին: Ներկայումս կարգավորվում են պատկերասրահի շենքային հարցերը: