|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Օրեր առաջ հաղորդել էինք, որ անցյալ ուրբաթ հայ իրավապահներին հաջողվել էր առգրավել աննախադեպ ծավալի թմրանյութ` էքստազիի 42 000 հաբ եւ մոտ կես կիլոգրամ մաքուր հերոին:
Այս գործով ոստիկանները նախ ձերբակալել էին մի ամերիկահայի` Զոհրաբ անունով, ում միջոցով պարզվել էր, որ ներկրված աննախադեպ չափի թմրանյութի հետեւում կանգնած են բարձրաստիճան հայ պաշտոնյաներ:
Մեզ հաջողվեց պարզել, որ այս գործում ներգրավված են Հայաստանի իշխանական համակարգի ուժային գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ուստի ոստիկանությունը սպասում է Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգին, որպեսզի վերջինս որոշի ոչ միայն Զոհրաբի, այլեւ նրա հովանավորների ճակատագիրը: