|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հանրապետականը երբեք եթե-ներով չի խոսել ոչ «Բարգավաճ Հայաստան»-ի իր գործընկերների, ոչ էլ ԲՀԿ նախագահի մասին եւ նույնը խորհուրդ է տալիս նաեւ պարոն Ծառուկյանին. լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի`«Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանար` վաղուց կլիներ կա´մ Հանրապետական կուսակցության պատվավոր նախագահ, կա´մ նախագահ» հայտարարությունը ` ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Չեմ կարծում, որ կառուցողական դաշտից են հրապարակային մտորումներն այն մասին, թե անցյալում ով կարող էր լինել գործընկեր կուսակցության նախագահ: Հանրապետականը երբեք եթե-ներով չի խոսել ոչ «Բարգավաճ Հայաստան»-ի մեր գործընկերների, ոչ էլ պարոն Ծառուկյանի մասին, եւ փոխադարձության սկզբունքով նույն բանը խորհուրդ կտայի նաեւ պրն Ծառուկյանին»,- նշել է նա:
Շարմազանովի խոսքերով` ապագան բոլոր հարցերին սպառիչ պատասխան կտա: Իսկ հանրապետականի համար ապագան, ըստ նրա, շատ պարզ ու հստակ է. «Մենք վճռական ենք առաջ շարժվել նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակը: