|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Դոմոդեդովո» օդանավակայանում մահապարտ-ահաբեկիչը, հնարավոր է, ինքնուրույն չի պայթեցրել ռումբը, պայթյունն իրականացվել է հեռակառավարմամբ. գրում է «Կոմերսանտ» թերթը:
Այս վարկածն առաջ է քաշվել այն պատճառով, որ պայթուցիկ սարքին, այսպես կոչված` շահիդի գոտուն, միացված է եղել բջջային հեռախոս:
Վարկածի օգտին է խոսում նաեւ ահաբեկչի պահվածքը: Ականատեսների խոսքերով` մահապարտն անմիջապես չի պայթել: Հավանորեն նա հապաղել է, եւ նրան պայթեցրել են` հեռախոսի կոճակը հեռակառավարմամբ սեղմելով: