|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռուսաստանին համեմատել է «կոկորդիլոսի» հետ, որը պատրաստ է «թռչել» իր երկրի վրա, հայտնում է France-Presse գործակալությունը: Այս հայտարարությունն արվել է ուղիղ եթերում` «Նախագահը պատասխանում է ժողովրդի հարցերին» հաղորդման ժամանակ: Հեռուստակամուրջը կազմակերպել էր ПИК (Первый информационный кавказский) ռուսալեզու հեռուստաալիքը: Հաղորդումը տեւել է երեք ժամ, երկրի բնակիչների հարցերին Սահակաշվիլին պատասխանել է վրացերեն:
Սահակաշվիլու խոսքով` Վրաստանի տարածքները` Աբխազիան եւ Հարավային Օսիան, օկուպացվել են «վայրի բարբարոսների» կողմից, իսկ Ռուսաստանի «քաղաքական մենթալիտետը» «սողունի` կոկորդիլոսի մակարդակին» է:
Սահակաշվիլին «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը եւս կապել է Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի ոչ ճիշտ քաղաքականության հետ:
Հարցին, թե Սահակաշվիլին արդյոք նախատեսո՞ւմ է 2013-ին, երկրորդ նախագահական ժամկետի ավարտից հետո, մնալ իշխանությունում իբրեւ վարչապետ, նա խուսափողական պատասխան է տվել: Պետության ղեկավարի խոսքով` Վրաստանի շահերը միշտ վեր են լինելու սեփականից: