|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2011-ին շարունակվելու են ճանապարհների անձնագրավորման, ճանապարհների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման եւ ներդրման աշխատանքները, ինչպես նաեւ նախագծային աշխատանքների եւ տեխնիկական վերահսկողության, արգելափակոցների եւ ճանապարհային նշանների ապահովագրման գործընթացը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Մենք կազմակերպչական եւ տեխնիկական վերահսկողության որակի բարելավման խնդիր ունենք։ Անցած տարի մենք քայլեր արեցինք, ապահովագրական համակարգ ներդրեցինք, երաշխիքի ժամկետը մեկից երեք տարի սահմանեցինք»,- ասաց Մ.Վարդանյանը` հավելելով, որ 2011-ին բարեփոխումները ընդգրկելու են նաեւ օրենսդրական դաշտը: Մասնավորապես` փոփոխվելու են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասինե, «Վտանգավոր բեռների տեղափոխման մասին» օրենքները