|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 4-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հ-24 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-3 Գյուլագարակ – Կուրթան Մ-6 ճանապարհի 20-րդ կմ- ում՝ Ձորագյուղ համայնքի տարածքում, 25 մետր երկարությամբ մոտ 100 մ խորանարդ ծավալով բերվածքը փակել է ճանապարհը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ձևավորված մասնագիտական խումբը, որում ընդգրկված են երկրաբաններ և ճարտարագետներ, մեկնում են սողանքային գոտի՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:
Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: