|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցները քաղաքացուց գումար ստանալու պահին ձերբակալել են մի փաստաբանի:
Քաղաքացի Անահիտ Հակոբյանը ոստիկաններին հայտնել էր, թե Արշակ Մկրտչյանը, որը մասնագիտությամբ փաստաբան է՝ հիմնականում քաղաքացիական գործերով, 2010-ի դեկտեմբերին իրենից վերցրել է 1.000 դոլար: Ըստ Ա.Մկրտչյանի, գումարը որպես կաշառք տվել է վերաքննիչ դատարանի դատավորին: Վերջինս պետք է որոշում կայացներ՝ Հակոբյանի քաղաքացիական գործը հետ քննության ուղարկելու մասին (այդ գործով վճիռ էր կայացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից):
2011-ի հունվարին Ա.Մկրտչյանը Հակոբյանից այս անգամ պահանջում է 1.500 դոլար՝ պատճառաբանելով, որ այդ գումարի մի մասը պետք է փոխանցի դատավորին: 1.500 դոլարն ստանալու պահին փաստաբանը ձերբակալվել է: