|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տաք-տաք պերաշկի գնողներն այժմ նախկին 50 դրամի փոխարեն վճարում են 70 դրամ. իրականում պեռաշկին չի թանկացել, այլ` ալյուրը:
Խանութներում 1 կգ բարձր կարգի ալյուրը վաճառվում է նվազագույնը 240 դրամով՝ 1 շաբաթ առաջվա 210 դրամի փոխարեն։
Տարօրինակ է, բայց հացը դեռ չի թանկացել եւ ոչ մի խանութում, չնայած որոշ խանութներում թանկացել է մակարոնեղենը:
«Մնում է` օդի վրա գին դնեն ու թանկ գնով վաճառեն, որ Հայաստանում մարդ չմնա»,- զայրացած ասաց տանտիկին Մարգարիտան, ում խանութներից մեկի աշխատակիցը բացատրում էր, որ իրենց խանութից չէ` բոլոր խանութներում էլ ալյուր սկսել են ստանալ բարձր գնով: