|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սյաոցին գետի եզերքին, Պեկինից ոչ հեռու, հայտնաբերվել են տասնյակ սատկած թռչուներ: Սանիտարահամաճարակային կենտրոնի աշխատակիցները թռչունների մեջ վարակիչ հիվանդություններ չեն հայտնաբերել: Սատկած թռչուների մեջ կան ինչպես բադեր ու կաչաղակներ, այնպես էլ սեւ կեռնեխներ: Վարկածներից մեկի համաձայն, թռչունների զանգվածային անկման պատճառը ցուրտ եղանակն է եւ սննդի պակասը, թռչնաբանները, սակայն, առայժմ չեն կարողացել հաստատել այդ կարծիքը:
Երկրագնդի տարբեր հատվածներում թռչունների զանգվածային անկման մասին տեղեկությունները լրատվամիջոցներում հայտնվում են 2010-ի դեկտեմբերի վերջից սկսած: Այսպես, Արկանզաս նահանգում մոտ երեք հազար կեռնեխ է սատկել: Վարկածներից մեկով` թռչունները խլացել են Ամանորի հրավառություններից: Մի քանի օր անց տասնյակ սատկած արջնագռավներ հայտնաբերվեցին նաեւ Շվեդիայում, իսկ հետո թռչունների զանգվածային ոչնչացում գրանցվեց Իտալիայում: