|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան Աթենքում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի անդամների հետ: ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գեւորգ Գոլանյանը Սերժ Սարգսյանին է ներկայացրել Հունաստաում գործող դաշնակցական, ազգային եւ ուղեկից կառույցների աշխատանքը, Հայ Դատի Հունաստանի գրասենյակի գործունեությունը:
Հանդիպմանն անդրադարձել են ազգային քաղաքական հարցերին, փոխանակել կարծիքներ: Կես ժամից ավելի տեւած հանդիպմանը կարեւորվել է Հայաստանի եւ Սփյուռքի հայկական համայնքների պատասխանատու մարմինների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը: